Ի՞նչ է

Ստարտափ Դպրոցը

Պատկերացրո՛ւ մի գաղափար ունես, բայց չգիտես այն ինչպես կյանքի կոչել։

Ստարտափ Դպրոց հաճախելով՝ կզարգացնես քո ձեռներեցական հմտությունները և մեր ութամսյա դասընթացի ժամանակ խմբով կաշխատես քո գաղափարի վրա։

Ծրագրի առաջին՝ Անձնական Զարգացման փուլի ընթացքում անսպասելիորեն կբացահայտես քո տաղանդները։ Շաբաթական երկու երկժամանոց, հանդիպումները քեզ հաստատ քիչ կթվան եւ միգուցե կորոշես ավելի հաճախ այցելել մեզ։

Կհանդիպես հասակակիցներիդ, ովքեր կիսում են քո գաղափարները և ձգտումները, կկազմես քո սեփական թիմը երկրորդ փուլի ընթացքում, որը կենտրոնանում է Դիզայն Մտածողության վրա։

Թիմային աշխատանքը չափազանց արդյունավետ է և կարևոր, հատկապես Բիզնես Մոդել Կանվասին նվիրված փուլում։ Պետք է բարդ առաջադրանքներ կատարենք, ուսումնասիրություն անցկացնենք, իսկ ոչ ոք միայնակ դրանցից գլուխ չի հանի։

Երբ որ հանկարծ հարցնեն իմ սենյակում կախված հատուկ սերտիֆիկատի մասին, կասեմ՝