Did you know that many of your text-to-give donors could be doubling their contributions? With matching gifts software like Double the Donation, your team can provide mobile donors with all the tools they need to get started securing their matching gift from their employer.
If you’re unfamiliar with matching gifts, let’s review this helpful fundraising practice. Many companies, from large corporations to small businesses, offer matching gifts programs to their employees. In these agreements, employers commit to matching donations to your cause at a 1:1, 1:2,
Ստարտափ Ակումբը արտադասարանական կրթական ծրագիր է, որը ստեղծված է մասնակիցների նախաձեռնողական, ձեռներեցական և գործավարական ունակությունները զարգացնելու, նրանց ոգեշնչելու իրենց սոցիալական միջավայրում և տեղական համայնքում դրական փոփոխությունների խթան դառնալ։ Այն միակ ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին գործի դնել իրենց ստեղծարարությունը, աշխատել խմբում և զրոյից հիմնել նոր ստարտափներ՝ դիզայն մտածողության, ձեռներեցության և անձնական զարգացման գիտակների և մասնագետների աջակցությամբ։ Ստարտափ Ակումբը բացում է դռները դեպի անսահման հնարավորությունների և անեզր ստեղծարար ազատության խանդավառ աշխարհ։
Ժամանակակից աշխարհը փոփոխվում է մի ակնթարթում։ Տարբեր ոլորտների՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների, բիզնեսի և ձեռներեցության, առողջապահական, սոցիալական և մշակութային նոր զարգացումներին հետևելը մեծ ջանքեր է պահանջում։ Անձնական և մասնագիտական աճի բազմաթիվ հնարավորություններից պարզ է դառնում, որ անհրաժեշտ է առաջարկել ինչ-որ նոր, աննախադեպ գաղափար համապատասխան թիրախային լսարան գտնելու համար։ Այսպիսով, ձեռներեցական ճկուն ունակությունները, մտածելակերպը և ոգին նպաստում են ժամանակակից աշխարհում կորշմնորոշվելուն։
Գրանցվելու համար, անցե՛ք հետևյալ հղումով և լրացրե՛ք համապատասխան ձևաթղթերը։
Ստարտափ Ակումբը գործում է բացարձակապես անվճար հիմունքներով։ Մասնակիցները ապահովված կլինեն այն բոլոր պարագաներով, որոնց անհրաժեշտությունը կառաջանա մեր սեսիաների ընթացքում։
Մենք Ստարտափ Ակումբներ ենք հիմնել Հայաստանի մի քանի համայնքներում, մասնավորապես՝ Եղվարդում, Ապարանում, Աշտարակում, Կոթիում և Այգոհովիտում։ Բոլոր Ակումբների հասցեները տրված են ներքևում՝
Եղվարդ – Երևանյան փ․ 10ա, 1-ին հարկ
Ապարան – Մշակույթի տուն, 2-րդ հարկ
Աշտարակ - Կենցաղի տուն, 1-ին հարկ, Երևանյան 47
Կոթի – COAF Կենտրոն, Սմարթ սենյակ
Այգեհովիտ - COAF Կենտրոն, Սմարթ սենյակ
Ստարտափ Ակումբի գործունեությունը ֆինանսավորում են մեր գործընկերները և այն շահագրգռված անհատները, ովքեր ձգտում են փոխել հայ պատանիների կյանքը, որ նրանք փոխեն իրենց համայնքների կյանքը։ Առանց նրանց առատաձեռնության և աջակցության, մեր ծրագիրը կմնար անավարտ։
Սեսիաները անցկացվում են շաբաթը երկու անգամ։ Բոլոր Ակումբների հստակ ժամատախտակը կարող եք գտնել այստեղ (հղում):
Շնորհակալ ենք մեզ աջակցելու համար։ Նվիրատվությունները կուղղվեն մեր կրթական ծրագրի մշակմանը, Ակումբների վերանորոգմանը, միջոցառումների, այցելությունների կազմակերպմանը, սեսիաների և սոցիալական ծրագրերի համար անհրաժեշտ իրերի ձեռքբերմանը։ Նվիրաբերում կատարելու պայամաններին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ (հղում)
Ստարտափ Ակումբի նպատակն է 13-17 տարեկան դեռահասներին ներկայացնել պատասխանատու և ստեղծարար ձեռներեցության հիմունքները և նրանց հետագա անձնական, մասնագիտական զարգացման և սոցիալական ներգրավվածության խթան հանդիսանալ։ Մենք խորապես համոզված ենք, որ և՛ մայրաքաղաքի, և՛ մարզերի երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ստեղծելու, մշակելու և զարգացնելու նորարարական և արդյունավետ ստարտափներ, որոնք կլինեն ճկուն, նպատակաուղղված և կծառայեն իրենց համայնքների բարգավաճմանը։ Ստարտափ Ակումբը ստեղծված է պատանիներին ուղեկցելու զարգացումների և հնարավորությունների նոր աշխարհ: